13 Եվ տեսա, որ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի։ 14 Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար. 15 «Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։ 16 Ապա ոգիները նրանց հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն։
Publicidade