Pular para o conteúdo
Publicidade

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 20

Հազարամյա թագավորությունը

1 Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ուներ դժոխքի բանալին ու մեծ շղթաներ։ 2 Եվ բռնեց վիշապին՝ հին օձին, որ Բանսարկուն և Սատանան է. և հազար տարով շղթայեց նրան։ 3 Նրան գցեց դժոխքի անդունդների մեջ, փակեց ու կնքեց, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև լրանա հազար տարին։ Եվ այնուհետև նա պետք է արձակվի մի փոքր ժամանակով։

4 Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։ 5 Իսկ մնացած մեռյալներից ոչ ոք չկենդանացավ, մինչև կլրանար հազար տարին։ Այս է մեռելների առաջին հարությունը։ 6 Երանելի՜ ու սուրբ են նրանք, ովքեր բաժին ունեն առաջին հարության մեջ։ Սրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի. նրանք Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի քահանաներ պիտի լինեն ու նրա հետ պիտի թագավորեն հազար տարի։

Սատանայի պարտությունը

7 Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։ 8 Նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։ 9 Եվ երկնքից, Աստծու կողմից կրակ պիտի իջնի ու լափի նրանց, իսկ բանսարկու սատանան, որը մոլորեցրեց նրանց, պիտի գցվի հրի և ծծմբի ծովի մեջ, 10 որտեղ գազանը և սուտ մարգարեն էին, և պիտի չարչարվեն զօր ու գիշեր։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também