Pular para o conteúdo
Publicidade

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21

Նոր երկինք, նոր երկիր

1 Տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանի որ առաջին երկինքն ու երկիրն անցել էին, և ծով չկար այլևս։ 2 Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։ 3 Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։ 4 Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também