Pular para o conteúdo
Publicidade

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 7

Եկեղեցին որպես Աստծու ժողովուրդ

1 Եվ դրանից հետո տեսա չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններին և պահել էին երկրի չորս հողմերը, որպեսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ ծառերի վրա։ 2 Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ ելնում էր արևելքից և ուներ կենդանի Աստծու կնիքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրված վնասելու երկրին և ծովին։ 3 Եվ ասաց. «Վնաս մի՛ տվեք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին, այլ սպասե՛ք, մինչև որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների ճակատներին։ 4 Եվ լսեցի կնքվածների թիվը՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի բոլոր ցեղերից. 5 Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար, Գադի ցեղից՝ տասներկու հազար, 6 Ասերի ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար, 7 Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար, 8 Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também