Հոգեգալուստ
1 Պենտեկոստեի օրերը լրանալուց հետո բոլորը միասիրտ ու միատեղ էին։ 2 Եվ հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ 3 Եվ նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ 4 Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։