Pular para o conteúdo
Publicidade

Հոբ 26

1 Հոբը նորից խոսեց ու ասաց.

2 «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու.

արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։

3 Ո՞ւմ խորհրդակից ես լինելու.

արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։

Ո՞ւմ հետևից ես արդ գնալու.

արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։

4 Ո՞ւմ ես բան ասել, և կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։

5 Մի՞թե երբևէ ջրի խորքից հսկաներ կծնվեն,

կամ էլ այնտեղի բնակիչներից։

6 Մերկ է դժոխքը նրա առաջ,

և կործանումը վրան քող չունի։

7 Ոչնչի շուրջը փռեց հյուսիսը,

երկիրը կախեց ոչնչի վրա։

8 Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում,

և չի պատռվի ամպը նրանց տակ։

9 Նա, ով պահում է երեսն իր գահի,

փռում է վրան իր մառախուղը։

10 Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին,

մինչև վախճանը լույսի ու մութի։

11 Երկնի սյուները սարսել են

ու զարհուրել նրա սաստումից։

12 Հանդարտեցրել է ծովն իր զորությամբ,

և օվկիանոսն է իր իմաստությամբ տարածվել։

13 Սարսել են նրանից երկնքի փականքները.

իր հրամանով սպանել է ապստամբ վիշապին։

14 Ահա այս է մասն իր ճանապարհի,

և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը,

Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։

Todos os capítulos de Հոբ 42
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.