18 Սիմոնը, տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, փող առաջարկեց 19 ու ասաց. «Ի՛նձ էլ տվեք այս իշխանությունը, որպեսզի ում վրա որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։ 20 Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ։ 21 Քեզ դրա մեջ մաս և բաժին չկա, քանի որ քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։ 22 Դու քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն, 23 քանի որ մաղձի դառնության և անիրավության կապանքների մեջ եմ տեսնում քեզ»։ 24 Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեք Տիրոջը, որպեսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, ինձ վրա ոչինչ չգա»։
Publicidade