32 Գրքի ընթերցվող հատվածն այս էր.
«Մորթվելու տարվեց նա, ինչպես մի ոչխար,
և ինչպես անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ,
այնպես էլ նա իր բերանը չի բացում։
33 Նրա խոնարհության պատճառով նրա դատաստանը տեղի չունեցավ։
Նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի,
քանի որ նրա կյանքը երկրից վերացվեց»(Ես. 53.7-8)։
34 Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Աղաչում եմ քեզ, մարգարեն ո՞ւմ մասին է ասում այս՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։ 35 Փիլիպպոսը բացեց իր բերանը և այդ գրքից սկսելով՝ Հիսուսին ավետարանեց նրան։