Այծեմնիկի հարությունը
36 Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։ 37 Այնպես եղավ, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լողացրին և դրեցին վերնատանը։ 38 Լյուդդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։ 39 Պետրոսը վեր կացավ ու եկավ նրանց հետ։ Երբ տեղ հասավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին և ցույց տալիս, թե ինչքան հագուստներ և զգեստներ էր կարել Այծեմնիկն իրենց համար։