15 Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։
16 Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։ 17 Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։