Pular para o conteúdo
Publicidade

Բ Օրենք 21

Անհնազանդ զավակի մասին

18 «Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց, 19 ապա նրա հայրն ու մայրը նրան բռնելով թող տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ՝ իրենց ատյանի առջև, 20 և ասեն իրենց քաղաքի մարդկանց. "Մեր այս որդին անհնազանդ է ու անզգամ. և մեր ասածը չի լսում, ուխտազանց է ու հարբեցող"։ 21 Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também