24 Կատարե՛ք այս ամենը, և այն թող հավիտենական օրենք լինի ձեզ և ձեր որդիների համար մինչև հավիտյան։ 25 Եվ եթե մտնեք այն երկիրը, որ Տերը, ինչպես որ խոստացել է, տալու է ձեզ, կկատարեք այդ ծեսը։ 26 Եվ եթե պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ "Ի՞նչ է այս ծեսը", 27 նրանց կասեք, որ սա Տիրոջ համար զատկի զոհն է, երբ Եգիպտոսում խնայեց Իսրայելի որդիների տները, մինչ հարվածում էր եգիպտացիներին, և մեր տները փրկեց»։ Եվ ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։
Publicidade