Ուրիշ Ավետարան չկա
6 Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, և դառնում դեպի ուրիշ ավետարան։ 7 Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։ 8 Բայց եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ձեզ ավետարանի ոչ այն, ինչ ձեզ ավետարանեցինք, նզովյա՛լ լինի։ 9 Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ կրկնում եմ, եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի։