13 Եվ Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով։ Ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։ 14 Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ 15 Տապանը կշինես այսպես. նրա երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն, իսկ բարձրությունը՝ երեսուն կանգուն։ 16 Տապանը դեպի վեր նեղացնելով կշինես, այնպես որ նրա ծածկի լայնությունը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կանես. տապանը ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա։
Publicidade