4 Որովհետև մեկ անգամ մկրտվածների համար,- որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, 5 ճաշակեցին Աստծու խոսքի վայելչությունը և հանդերձյալ աշխարհի զորությունները ճանաչեցին,- 6 եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև նրանք վերստին խաչն են հանում Աստծու Որդուն և դարձյալ նրան խաղք ու խայտառակ դարձնում։
Publicidade