12 Այդ որտեղի՞ց է իմաստությունը,
և ո՞րն է տեղը հանճարի։
13 Բայց մահկանացուն չգիտի նրա ճանապարհը,
չգտնվեց էլ այն մարդկանց մեջ։
14 Անդունդն ասաց. «Ինձ մոտ դա չկա»,
և ծովն ասաց. «Իմ խորքում չէ դա»։
15 Դրա փոխարեն գրավ չի դրվում,
ու դրա գնով որևէ արծաթ չի կշռվում։
16 Սովփերի ոսկու հետ չի դրվի այն նժարի վրա,
ոչ էլ պատվական եղնգաքարի ու շափյուղայի։
17 Չեն համեմատվի նրա հետ ոսկի, ոչ էլ բյուրեղապակի,
ու չեն փոխանակվի նրա հետ անոթներ ոսկեղեն։
18 Բարձրություններ և խորություններ չեն կարող նրա հետ մրցել.
Իմաստությունն ավելի՛ կարևորիր, քան ամենաթաքնված բաները։
19 Չի չափվի հետը և տոպազը եթովպացիների,
ընտիր ոսկիների հետ չի դրվի երբեք նժարի վրա։
20 Այդ որտեղի՞ց է իմաստությունը,
և ո՞րն է տեղը հանճարի։
21 Թաքնված է այն մարդկանցից,
ծածկված՝ երկնի թռչունից։
22 Կորուստը, մահը ասացին. «Լսել ենք նրա փառքի մասին»։