Pular para o conteúdo
Publicidade

ՀՈՎՆԱՆ 3

5 Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։ 6 Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ 7 Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։ 8 Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին. 9 «Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։ 10 Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também