Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք
1 «Թող չխռովվեն ձեր սրտերը. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ 2 Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3 Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։