20 Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հավատացողների, 21 որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ դու ուղարկեցիր ինձ։ 22 Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու տվեցիր ինձ, որպեսզի մի լինեն, ինչպես որ մենք ենք մի։ 23 Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ։ Ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։
Publicidade