44 ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ 45 Մարգարեների գրքերում գրված է. "Եվ ամենքն Աստծուց ուսանած կլինեն"(Ես. 54.13ա)։ Ամեն ոք, որ լսում է Հորից և սովորում, գալիս է դեպի ինձ։ 46 Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով հավատում է, հավիտենական կյանք է ունենում։
Publicidade