14 Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, քանի որ բնավ չի սովորել»։ 16 Հիսուսը նրանց պատասխան տվեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ 17 Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ 18 Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։
Publicidade