Pular para o conteúdo
Publicidade

Հովհաննես 9

Ի ծնե կույրի բժշկումը

1 Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ 2 Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։ 3 Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։ 4 Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ 5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ 6 Այս ասելով՝ թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին 7 ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։ 8 Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։ 9 Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, այլ պարզապես նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։ 10 Նրան ասացին. «Իսկ ինչպե՞ս բացվեցին աչքերդ»։ 11 Նա պատասխանեց. «Հիսուս անունով մի մարդ կավ շինեց, աչքերս ծեփեց ու ինձ ասաց. "Գնա՛ Սիլովամ և լվացվի՛ր"։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ 12 Նրան ասացին. «Ո՞ւր է նա»։ Նրանց ասաց՝ չգիտեմ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também