9 Ու երբ այս դեպքից շատ ժամանակ անցավ, կինն ասաց նրան. «Մինչև ե՞րբ պիտի ասելով համբերես. "Մի քիչ էլ համբերեմ՝ փրկության հույս ակնկալելով"։ Ահա ջնջված է հիշատակդ երկրի երեսից, չկան տղաներդ ու դուստրերդ՝ իմ որովայնի ցավերի ու տանջանքի արդյունքները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ, զազրելի որդերի մեջ նստած, գիշերում ես բացօթյա, իսկ ես, մոլորված, ծառայի պես տնից տուն, տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թե ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ տառապանքներից ու ցավերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, մի խո՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր»։ 10 Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Publicidade