Աստված շատ հզոր է
1 Հոբը պատասխանեց ու ասաց.
2 «Ճշմարտապես գիտեմ, որ դա այդպես է.
ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Տիրոջ առաջ։
3 Եթե մեկը փորձի նրա հետ դատաստանի մեջ մտնել,
նա չի լսի նրան, որովհետև նրա մի խոսքը
հազարից մեկին չի կարող պատասխանել։
4 Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ.
այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։