Մարիամի օրհներգությունը
46 Իսկ Մարիամն ասաց.
«Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը,
47 և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,
48 որովհետև նա նկատեց
իր աղախնի խոնարհ վիճակը։
Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները
ինձ երանի պիտի տան,
49 որովհետև ամենազոր Աստված
մեծամեծ գործեր արեց ինձ համար,
և նրա անունը սուրբ է։
50 Նրա ողորմությունը սերնդեսերունդ
իր երկյուղածների վրա է։
51 Նա իր բազկով զորություն գործադրեց,
ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.
52 հզորներին տապալեց իրենց աթոռներից
և բարձրացրեց խոնարհներին։
53 Քաղցածներին լիացրեց բարիքներով
և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։
54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝
հիշելով իր ողորմությունները,
55 ինչպես ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին և նրա սերնդին, հավիտյան»։