Զաքարիայի օրհներգությունը
67 Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ և ասաց.
68 «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,
որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։
69 Եվ իր ծառա Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր հանեց,
70 ինչպես որ խոսել էր սրբերի բերանով,
որոնք հին դարերում նրա մարգարեներն էին.
71 փրկություն՝ մեր թշնամիներից և բոլոր մեզ ատողների ձեռքից՝
72 ողորմություն անելու համար մեր հայրերին
և հիշելու իր սուրբ ուխտը.
73 այն երդումը, որ արել էր մեր հորը՝ Աբրահամին,
74 որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝
կարողանանք առանց երկյուղի,
սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ
75 մեր կյանքի բոլոր օրերում։
76 Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես,
որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,
77 տալու նրա ժողովրդին փրկության գիտությունը՝
նրանց մեղքերի թողության համար,
78 մեր Աստծու գթառատ ողորմության շնորհիվ,
որով բարձունքից արեգակը մեզ կայցելի
79 ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի
և մահվան ստվերների մեջ՝
ուղղելու մեր ոտքերը
դեպի խաղաղության ճանապարհները»։