15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։ 16 Եվ նրանց մի առակ պատմեց՝ ասելով. «Մի մեծահարուստի արտերն առատ բերք տվեցին. 17 և նա խորհեց իր մտքում ու ասաց. "Տեսնեմ ի՛նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա։ 18 Գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները։ 19 Եվ ինքս ինձ կասեմ՝ "Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր"։ 20 Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։ 21 Նույնպես է նաև նա, ով իր անձի համար ժամանակավոր գանձ կհավաքի և չի հարստանա այն ամենով, որ հաճելի է Աստծուն»։
Publicidade