Pular para o conteúdo
Publicidade

Թվեր 12

Մարիամը պատժվում է

1 Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։ 2 Եվ ասացին. «Տերը միայն Մովսեսի՞ հետ խոսեց, մի՞թե նա մեզ հետ ևս չխոսեց»։ Եվ Տերը լսեց։ 3 Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր։ 4 Տերն անմիջապես ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ Վկայության խորա՛ն գնացեք»։ Եվ երեքով գնացին Վկայության խորան։ 5 Տերն ամպի սյան մեջ իջավ և կանգնեց Վկայության խորանի դռանը։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և երկուսով դուրս եկան։ 6 Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։ 7 Ո՛չ այնպես, ինչպես իմ ծառա Մովսեսի հետ, որին ես վստահել եմ իմ ողջ տունը։ 8 Ես նրա հետ բերան առ բերան եմ խոսում, բացահայտ և ոչ թե առակներով։ Նա տեսավ Տիրոջ փառքը։ Եվ ինչպե՞ս չերկյուղեցիք վատաբանել իմ ծառա Մովսեսին»։ 9 Եվ Տերը բարկացավ նրանց վրա ու հեռացավ։ 10 Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։ 11 Ահարոնն ասաց Մովսեսին. «Խնդրում եմ քեզ, տե՛ր, մի՛ պատժիր մեզ մեր մեղքերի պատճառով, որ գործեցինք չիմանալով։ 12 Թող չնմանվի այն վիժվածին, որ մահացած է ելնում մոր արգանդից՝ կեսը սպառված մարմնով»։ 13 Այն ժամանակ Մովսեսն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստվա՛ծ, բուժի՛ր նրան»։ 14 Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։ 15 Եվ Մարիամը յոթ օր հեռացվեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը չմաքրվեց։

16 Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերովթից և բանակեց Փառանի անապատում։

Todos os capítulos de Թվեր 36
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.