37 Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։ 38 Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է թագավորը, որ գալիս է Տիրոջ կողմից(Սաղ. 117(118).26). խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք Բարձրյալին»։
Publicidade