Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
47 Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ, և նա՝ Հուդա կոչեցյալը, տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան (քանզի այս նշանն էր տվել նրանց, թե՝ «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրա՛ն բռնեք»)։ 48 Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»։