25 Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։ 26 Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ»։ 27 Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ Գրքում։
Publicidade