Pular para o conteúdo
Publicidade

ՂՈՒԿԱՍ 7

Այրի կնոջ որդու հարությունը

11 Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին նաև իր աշակերտները և բազում ժողովուրդ։ 12 Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13 Երբ Տերն այդ կնոջը տեսավ, խղճաց նրան և ասաց. «Մի՛ լար», 14 և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15 Մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան մորը տվեց։ 16 Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։ 17 Եվ նրա մասին այս զրույցը տարածվեց ամբողջ Հրեաստանում և երկրի բոլոր կողմերում։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também