21 այդ եմ մտաբերում և դրա համար էլ համբերում եմ։
Խեթ
22 Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։
23 Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր։
24 Իմ հոգին ասաց, թե՝ «Նա իմ բաժինն է»,
ահա թե ինչու հույսս պետք է դնեմ նրա վրա։
Տեթ
25 Աստված բարերար է նրանց հանդեպ,
ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, քանզի այն անձը, ով փնտրում
26 և ճշմարտությամբ ապավինում է նրան,
բարի է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի։