28 Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից»։ 29 Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողած լինի տունը, կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ զավակներին, կամ ագարակները 30 և այժմ՝ այս ժամանակի մեջ, հարյուրապատիկը չստանա՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ, ագարակներ՝ կրելով անշուշտ հալածանքներ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանքը։ 31 Այսպես շատերը, որ առաջինն են, վերջինը կլինեն, իսկ վերջինները՝ առաջինը»։
Publicidade