Թզենու դասը. հավատ և աղոթք
20 Առավոտյան կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ 21 Պետրոսը հիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ 22 Հիսուսը խոսքն ուղղեց նրանց և ասաց. «Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք, 23 ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս լեռանն ասի. "Ե՛լ և ծո՛վն ընկիր", և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի։ 24 Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք և հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։ 25 Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները։