Մարդու Որդու գալուստը
24 «Բայց այդ օրերին՝ այդ նեղությունից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, 25 աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ 26 Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով(Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։ 27 Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։