Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 4

3 «Լսե՛ք, ահա մի սերմանող ելավ սերմանելու։ 4 Պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան այն։ 5 Ուրիշ մասն ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսավ, որովհետև հողը խորունկ չէր. 6 բայց երբ արևը ծագեց, տաքացավ և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ 7 Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ. փշերը բարձրացան և խեղդեցին այն, և պտուղ չտվեց։ 8 Մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեց. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։ 9 Եվ ասում էր. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também