Pular para o conteúdo
Publicidade

Մարկոս 6

22 Երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին ու սեղանակիցներին։ Թագավորն աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և կտամ քեզ»։ 23 Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ «Դու ինչ էլ ուզես ինձնից, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ 24 Աղջիկը դուրս ելավ և իր մորը հարցրեց. «Ի՞նչ ուզեմ»։ Մայրն ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 25 Շուտափույթ կրկին թագավորի մոտ մտնելով՝ աղջիկն ասաց. «Ուզում եմ, որ հիմա սկուտեղի վրա անմիջապես ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 26 Թագավորը սաստիկ տրտմեց, բայց հրավիրվածների առջև տրված իր երդումների պատճառով չկարողացավ նրան մերժել։ 27 Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Դահիճը գնաց, բանտում գլխատեց Հովհաննեսին 28 և նրա գլուխն սկուտեղի վրա բերեց ու տվեց աղջկան, իսկ աղջիկն էլ տարավ տվեց իր մորը։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também