Խուլ ու համր մարդու բժշկումը
31 Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից՝ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։ 32 Նրա առաջ խուլ ու համր մի մարդու բերեցին և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։ 33 Նրան ժողովրդից առանձնացնելով՝ իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց, հետո բռնեց նրա լեզվից։ 34 Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց՝ «Եփփաթա», որ նշանակում է «բացվի՛ր»։ 35 Նույն պահին նրա ականջները բացվեցին, լեզվի կապանքներն ընկան, և վարժ խոսում էր։ 36 Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։ 37 Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։