Pular para o conteúdo
Publicidade

Մատթեոս 21

Անիծված թզենին

18 Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ 19 Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ և վրան տերևից բացի ոչինչ չգտավ։ Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի»։ Նույն պահին թզենին չորացավ։ 20 Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ 21 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք՝ "Ելի՛ր ու ծո՛վն ընկիր", կկատարվի։ 22 Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք»։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também