Pular para o conteúdo
Publicidade

ՄԱՏԹԵՈՍ 3

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

1 Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր 2 և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ 3 Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է.

«Մի ձայն է գոչում անապատում.

"Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը

և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները"»(Ես. 40.3)։

4 Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ 5 Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը՝ Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից, 6 նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também