Հարյուրապետի ծառայի բժշկումը
5 Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան 6 և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սաստիկ տառապում է»։ 7 Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ և կբժշկեմ նրան»։ 8 Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 9 Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։ 10 Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։ 11 Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, 12 իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։ 13 Ապա Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛, և ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»։ Եվ այդ օրը նրա ծառան առողջացավ։