Pular para o conteúdo
Publicidade

ՆԵԵՄԻԱ 2

11 Ես եկա Երուսաղեմ ու երեք օր օթևանեցի այնտեղ։ 12 Գիշերը վեր կացա. ինձ հետ էին նաև սակավաթիվ մարդիկ։ Որևէ մարդու չէի պատմել թե Աստված ի՛նչ է դրել իմ սիրտը՝ Իսրայելի համար անելու։ Բացի այն գրաստից, որի վրա ես նստում էի, ինձ հետ ուրիշ գրաստ չկար։ 13 Ես Հեղեղատի դարպասով դուրս ելա ու անցնելով Թզենիների աղբյուրի բերանով՝ հասա Աղբերի դարպասը. ճնշվում էի Երուսաղեմի պարիսպների տխուր վիճակից, որոնք փլված էին, իսկ դրա դարպասները՝ կրակից ոչնչացած։ 14 Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։ 15 Այսպես գիշերով հեղեղատով ելա պարիսպն ի վեր՝ սրտնեղությունից ճնշվելով պարսպի վիճակից, և հասնելով Հեղեղատի դարպասին՝ վերադարձա։ 16 Պահապանները չիմացան, թե ո՛ւր գնացի և ի՛նչ էի անում. մինչև այն ժամանակը ոչինչ չէի հաղորդել նաև հրեաներին, քահանաներին, ազնվականներին ու զորագլուխներին և մյուսներին, որոնք կատարում էին գործերը։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também