1 Բայց երբ Սանաբաղատը, Տուբիան, արաբացիներն ու ամովնացիները լսեցին, թե Երուսաղեմի պարսպի շինությունը լավ ընթացքի մեջ է, և զանազան վայրերում արդեն գործը տեսանելի է դառնում, չարությամբ ընդունեցին այդ։ 2 Եվ բոլորը միասին հավաքվեցին՝ գալու և պատերազմելու Երուսաղեմի դեմ։ 3 Իսկ մենք աղոթքի կանգնեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և թշնամիների ահից գիշեր-ցերեկ մեզ վրա պահակներ կարգեցինք։
Publicidade