Pular para o conteúdo
Publicidade

ՆԵԵՄԻԱ 4

1 Բայց երբ Սանաբաղատը, Տուբիան, արաբացիներն ու ամովնացիները լսեցին, թե Երուսաղեմի պարսպի շինությունը լավ ընթացքի մեջ է, և զանազան վայրերում արդեն գործը տեսանելի է դառնում, չարությամբ ընդունեցին այդ։ 2 Եվ բոլորը միասին հավաքվեցին՝ գալու և պատերազմելու Երուսաղեմի դեմ։ 3 Իսկ մենք աղոթքի կանգնեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ և թշնամիների ահից գիշեր-ցերեկ մեզ վրա պահակներ կարգեցինք։

4 Հուդայի երկրի մարդիկ ասացին. «Չենք կարող այսպես միաժամանակ թե՛ պատերազմել և թե՛ շինել։ Թող ոմանք զինված պատրաստ կանգնեն, իսկ մյուսները՝ շինեն»։ 5 Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։

6 Այնպես եղավ, որ մեզ մոտ եկան տարբեր վայրերում բնակվող հրեաներ և ասացին, որ թշնամիները բոլոր տեղերից հանկարծակի գալիս են մեզ վրա։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também