22 Իրենց իմաստուններ համարելով՝ հիմարացան։ 23 Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանությամբ։
Աստծու բարկությունը
24 Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։ 25 Նրանք Աստծու ճշմարտությունը փոխանակեցին ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն։
26 Դրա համար Աստված նրանց հանձնեց անարգ կրքերի. նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին ոչ բնական կարիքներով։ 27 Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլոր ընթացքին արժանի փոխհատուցումը։