19 Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»(Բ Օր. 32.35),- ասում է Տերը։ 20 Ընդհակառակը՝
«Եթե թշնամիդ քաղցած է, հա՛ց տուր նրան,
և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան.
այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»(Առկ. 25.21-22)։
21 Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին։