3 Ելիմելեքը՝ Նոոմինի ամուսինը, մեռավ, և կինը մնաց իր երկու որդիների հետ։ 4 Նրանք մովաբացի կանայք առան. մեկի անունը Օրփա էր, մյուսինը՝ Հռութ։ Նրանք այնտեղ բնակվեցին մոտ տասը տարի։ 5 Մաալոնը և Քելլոնը՝ երկուսն էլ մեռան այնտեղ, և կինը մնաց միայնակ՝ զրկված իր ամուսնուց և որդիներից։
Publicidade