5 Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
6 Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։
7 Այդպիսի մեկը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ, 8 քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում։