Pular para o conteúdo
Publicidade

Filhos

Por Bíblia Online

Os filhos são herança do Senhor — bênção e responsabilidade sagrada. A Bíblia orienta sobre a criação dos filhos com amor, disciplina e instrução nos caminhos de Deus.

Herança do Senhor

Os filhos são herança do Senhor e o fruto do ventre é seu galardão. Bem-aventurado o homem que enche deles a sua aljava.

Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում,

Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։

Այսպես պիտի օրհնվի Տիրոջից երկնչող ամեն մարդ.

Տերը Սիոնից պիտի օրհնի քեզ,

Եվ պիտի տեսնես բարությունը Երուսաղեմի

Քո կյանքի բոլոր օրերին։

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

«Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ

Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-

Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ

Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։

Մեղավորները հարվածեցին թիկունքներիս,

Երկարացրին իրենց անօրենությունները»։

Արդար է Տերը, մեղավորների լուծը նա կխորտակի։

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

«Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ

Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-

Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ

Իմ մանկությունից, սակայն չհաղթեցին ինձ։

Մեղավորները հարվածեցին թիկունքներիս,

Երկարացրին իրենց անօրենությունները»։

Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը,

Քո արքայական մեծ վայելչության փառքերը։

Մեմ

Թող օրհնյալ լինի անունը Տիրոջ

Այսուհետև մինչև հավիտյան։

Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։

Օրհնյալ կլինես դու բոլոր ազգերից ավելի։ Ձեր մեջ ամուլ և անծնունդ չի լինի, ոչ էլ ձեր անասունների մեջ։

Instruir e disciplinar

Instrui a criança no caminho em que deve andar, e quando envelhecer não se desviará dele. Disciplina é amor em ação.

Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։

Անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում. գավազանն ու խրատը հեռու են նրանից։

Ով խնայում է իր գավազանը, ատում է իր որդուն. իսկ ով սիրում է որդուն, խնամքով է խրատում։

Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։

- 12 -

Քո խրատը մի՛ խնայիր երեխային, քանզի եթե գավազանով հարվածես նրան, չի մեռնի,

Ճառ Ե

Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն,

Սողոմոնի իմաստուն խոսքերի առաջին ժողովածուն

Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։

Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես քո սրտում և քո հոգու մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։

O amor de Deus por crianças

Deixai vir a mim as crianças. Jesus acolheu, abençoou e honrou as crianças como modelo de fé e humildade.

Երբ Հիսուսը տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։

Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։

Հիսուսը զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով՝ Աստծու և մարդկանց առջև։

Իր շտեմարաններից պիտի արբեցնի լեռներին,

Իր գործի բերքով կլցնի երկիրը։

Աստծու որդիները

Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։

Bênção e promessa

O Senhor te abençoe e te guarde. Os filhos dos justos serão abençoados e suas gerações caminharão na retidão.

Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ, Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ Տերն իր երեսը թող դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի"»։

Թող Աստված քեզ տա երկնքի ցող,

երկրի բերրիություն, ցորենի ու գինու առատություն։

Թող քեզ ժողովուրդներ ծառայեն,

և իշխաններ գլուխ խոնարհեն։

Տեր լինես քո եղբորը,

և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։

Քեզ անիծողը թող անիծյալ լինի,

իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։

Ես ջուր պիտի տամ ծարավածներին,

որոնք ընթանում են անջրդի տեղերով.

իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա

և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։

Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպես ջրարբի խոտը,

ինչպես ուռենին՝ հոսող ջրերի մոտ։

Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս,

քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն։

«Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ,

և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ

ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։

նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված։ Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության համար։

Ես գիտեմ, Տե՜ր, որ դու ես տեսնում

Աղքատի դատաստանը և տնանկի իրավունքը։

Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը,

Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։

Մեր հարևանների և մեր դրացիների համար

Նախատինք ու ծաղրուծանակ դարձանք մենք։

Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։

Ով անարատ շրջում է արդարության մեջ, իր հետևից երանելի որդիներ պիտի թողնի։

Criação e obediência

Pais, criai vossos filhos na disciplina e instrução do Senhor. Filhos, obedecei a vossos pais — isto é justo e agradável a Deus.

Որդիներ և ծնողներ

Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, որովհետև դա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա առաջին պատվիրանն է, որ խոստում ունի,- որպեսզի բարիք գտնես, և երկրի վրա կյանքդ երկար լինի»(Ելք 20.12)։

Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։

Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։

Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն։

Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։

Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում։ Որովհետև եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք և ոչ թե հարազատ որդի։

Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։

Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։

Ձեր ծնունդներն ու որդիները, որոնց մասին ասացիք, թե պիտի հափշտակվեն, բոլոր մատաղ մանուկները, որոնք այսօր դեռևս չգիտեն չարն ու բարին, նրանք կմտնեն այնտեղ, և նրանց պիտի տամ այն, նրանք կժառանգեն այն։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.